Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Ռուսաստանը խստացնում է հոլանդական ծաղիկների ներկրման կանոնները

10.08.2015, 13:08
Ռուսաստանը երկուշաբթի օրվանից խստացնում է Նիդեռլանդներում աճեցված ծաղիկների ներկրման կանոնները` այսօրվանից հոլանդական ծագման ծաղիկները ՌԴ կներկրվեն միայն դրանց ֆիտոսանիտարական վիճակի փորձաքննություն անցնելուց հետո, հաղորդում է Փրայմը։
Ռուսաստանը խստացնում է հոլանդական ծաղիկների ներկրման կանոնները
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը երկուշաբթի օրվանից խստացնում է Նիդեռլանդներում աճեցված ծաղիկների ներկրման կանոնները` այսօրվանից հոլանդական ծագման ծաղիկները ՌԴ կներկրվեն միայն դրանց ֆիտոսանիտարական վիճակի փորձաքննություն անցնելուց հետո, հաղորդում է Փրայմը։

Նիդեռլանդներից ծաղիկների ներկրման կանոնների փոփոխության մասին Ռոսսելխոզնադզորը հայտնել է երեքշաբթի` օգոստոսի 4–ին։ Այդ քայլը կատարվել է ծաղիկների հիվանդությունների տարածումից ռուսական տարածքը պաշտպանելու և «ֆիտոսանիտարական բարեկեցության պահպանման» համար։

ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականին երկրի տարածք է ներկրվել 612.7 միլիոն դոլարի 79 հազար տոննա կտրած ծաղիկներ և կոկոններ։ Խոշորագույն մատակարարներն են` Նիդեռլանդները (225,4 միլիոն դոլարի 30,7 հազար տոննա) և Էկվադորը (226.1 միլիոն դոլարի 27.5 հազար տոննա)։