Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Սարգսյանը ցավակցություն է հղել Աֆղանստանի նախագահին սողանքի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ

07.05.2014, 14:24
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը ցավակցություն է հղել Աֆղանստանի նախագահին սողանքի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Մայիսի 2–ին աֆղանական Բադաշխան գավառի Խոբո Բարիկ գյուղում սողանքը 350 մարդու կյանք է խլել։ Բադաշխանի գավառապետ Շազ Վաիլուլա Ադիբը հայտնել է, որ սողանքի հետևանքով անհետ կորել է ավելի քան 2000 մարդ։ -0-