Shell-ը հայտարարել է Մեքսիկական ծոցում նավթի նոր հանքավայրի բացահայտման մասին
16.07.2014,
11:33
Եվրամիության առաջատար էներգետիկ խմբի՝ «Ռոյալ Դաթչ-Շել»-ի (Royal Dutch Shell) ամերիկյան ստորաբաժանման մասնագետները 10 տարի տևած հետախուզական աշխատանքների արդյունքում Մեքսիկական ծոցի հատակում նավթի հանքավայր են գտել: Այս մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, նշվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության առաջատար էներգետիկ խմբի՝ «Ռոյալ Դաթչ-Շել»-ի (Royal Dutch Shell) ամերիկյան ստորաբաժանման մասնագետները 10 տարի տևած հետախուզական աշխատանքների արդյունքում Մեքսիկական ծոցի հատակում նավթի հանքավայր են գտել: Այս մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, նշվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ինչպես նշում են «Ռոյալ Դաթչ-Շել»-ի փորձագետները, «Ռուդբերգ» հորատանցքի պաշարները կազմում են մոտ 100 մլն բարել նավթային էկվիվալենտ: «Ռուդբերգի» և նույն տարածքում ավելի վաղ բացահայտված «Ապոմատոքս» և «Վիքսբերգ» հանքատեղերի պաշարների ընդհանուր ծավալը կազմում է 700 մլն բարել:
««Ռուդբերգի» բացահայտումն ամրապնդում է Մեքսիկական ծոցի արևելյան մասում մեր առաջատար դիրքերը, այս դեպքում առավել կարևոր է այն, որ հորատանցքը մոտ է մեր կողմից գտնված այլ հանքատեղերին», - նշում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մարվին Օդումը: Նա նաև նշել է, որ տարածաշրջանում հայտնվում է ընկերության «խորջրյա օպերացիաների նոր կենտրոն»:-0-