Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Երկու հայ է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռակոծության հետևանքով

21.05.2014, 12:34
Երկու հայ է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով, տեղեկացրել են ՀՅԴ–ի մամուլի ծառայությունից։
Երկու հայ է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռակոծության հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկու հայ է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով, տեղեկացրել են ՀՅԴ–ի մամուլի ծառայությունից։

Նվարդ Մարգեյանի և նրա որդու` Արթուր Մարգեյանի մարմինները դուրս են բերվել քանդված տան փլատակների տակից։

Սիրիայի հայկական համայնքը սփյուռքի հզորագույն կառույցներից էր, և մինչև վերջերս այն ուներ մոտ 100 հազար անդամ։ Սիրիայում ստեղծված լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով 2012 թ.–ից սկսվեց պատմական հայրենիք սիրիահայերի հոսքը։ Տարբեր տվյալներով` 2011–2012 թթ.–ին Սիրիայի մոտ 8 հազար քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և նրանցից մոտ 3 հազարն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։–0–