Սպիտակ տանը բավարար են համարում ՌԴ–ի նկատմամբ սահմանած պատժամիջոցները
01.04.2014,
11:26
ԱՄՆ–ն առայժմ չի ծրագրում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ղրիմի հետ կապված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, ՌԴ–ի դեմ նոր տնտեսական միջոցներ կընդունվեն «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետագա գործողությունների դեպքում», հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ–ը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն առայժմ չի ծրագրում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ղրիմի հետ կապված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, ՌԴ–ի դեմ նոր տնտեսական միջոցներ կընդունվեն «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետագա գործողությունների դեպքում», հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ–ը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ–ն առաջվա պես չի ընդունում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և համոզված է, որ թերակղզին ուկրաինական տարածքի մասն է։ Սակայն «այն գինը, որ նրա առջև դրել են» արևմտյան երկրները «Ղրիմը զավթելու համար, չի փոխվի», նույնիսկ եթե իրադարձությունների ընթացքը պահպանվի, հստակեցրել է Քարնին։
«Ռուսական տնտեսության առանձին ճյուղերի նկատմամբ պատժամիջոցները և ԱՄՆ նախագահի ստորագրած ցուցումներով թույլատրված այլ գործողություններ կարող են սահմանվել մեր եվրոպացի գործընկերների հայտարածներին զուգընթաց, եթե Ռուսաստանը հետագայում էլ մասնակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը»,– ասել է Քարնին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին կազմում Ղրիմի ընդգրկումից հետո Մոսկվայի նկատմամբ արդեն գործող պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ դա հնարավոր է միայն թերակղզուց ռուսական զորքերի ամբողջական դուրս բերման և այդ տարածքի հարցով ուկրաինական կառավարության հետ երկխոսություն սկսելու պայմանով։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական տնտեսության առանձին ճյուղերի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորություն է տալիս։ Խոսքը, նախևառաջ, այնպիսի հատվածների մասին է, ինչպիսին են ֆինանսական ծառայությունները, էներգետիկան, մետաղագործությունը և հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը։ -0