Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սթրոս–Կանն անվճար աշխատելու է Սերբիայի կառավարության համար

18.09.2013, 11:27
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս–Կանը երեք ամիս անվճար աշխատելու է Սերբիայի կառավարության խորհրդականի պաշտոնում, գրում է ՌԲԿ–ն` հղում անելով Ասոշիեյթիդ Փրեսին, որն իր հերթին հղում է անում Կանի հայտարարությանը։
Սթրոս–Կանն անվճար աշխատելու է Սերբիայի կառավարության համար
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս–Կանը երեք ամիս անվճար աշխատելու է Սերբիայի կառավարության խորհրդականի պաշտոնում, գրում է ՌԲԿ–ն` հղում անելով Ասոշիեյթիդ Փրեսին, որն իր հերթին հղում է անում Կանի հայտարարությանը։

«Մենք երեք ամիս կաշխատենք անհատույց, այնուհետև կտեսնենք», – հայտարարել է նա։

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչն իր հերթին, պատասխանելով ԶԼՄ–ների հարցին, հերքել է, որ ԱՄՀ նախկին ղեկավարի համբավը կարող է վնասել երկրին։ «Անշուշտ, Սթրոս–Կանն ընդունված փորձագետ է տնտեսության ոլորտում։ Մենք նրան աշխատանքի ենք վերցրել` ելնելով մեր պահանջարկներից, քանի որ տնտեսության զարգացման կարիք ունենք», – ասել է փոխվարչապետը։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՀ նախկին ղեկավարը կզբաղեցնի Սերբիայի կառավարության տնտեսական խորհրդականի պաշտոնը։ Ինչպես նշել է Վուչիչը, Սթրոս–Կանը կզբաղեցնի բալկանյան հանրապետության վարչապետ–նախարարի, փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պետական պարտքի վերակառուցվածքայնության հարցերով խորհրդականի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 2013 թ.–ի հուլիսին Ֆրանսիայի Լիլ քաղաքի դատախազը հաստատել էր, որ Սթրոս–Կանը կկանգնի Ֆրանսիայի քրեական դատարանի առջև կավատության մեղադրանքով։ Խոսքը ԱՄՀ նախկին ղեկավարի ու թեթևաբարո կանանց մասնակցությամբ Carlton հյուրանոցում կազմակերպված երեկույթների մասին է։

Դրանից առաջ Սթրոս–Կանը ընդգրկվել էր ռուսական երկու ֆինանսական կազմակերպությունների` Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի (ՈւՆՌՀ) և Տարածաշրջանների զարգացման համառուսական բանկի (ՏԶՀԲ) դիտորդների խորհրդի կազմում։–0–