Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

25.01.2020, 11:52
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Զոհերի թիվը հասել է 20–ի, առնվազն 1015 մարդ վիրավոր է, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Թուրքիայի հանրապետության ԱԻՆ ծառայությանը։-0-