Lufthansa-ի բորտուղեկցորդները պատրաստվում են խափանել տասնյակ չվերթեր
03.09.2012,
14:18
Lufthansa գերմանական ավիաընկերությունում աշխատող բորտուղեկցորդները երեքշաբթի՝ 2012թ.-ի սեպտեմբերի 4-ին, նոր գործադուլ կանցկացնեն: Այդ մասին տեղեկացրել է նրանց շահերը ներկայացնող UFO արհմիությունը, գրում է РБК-ն:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Lufthansa գերմանական ավիաընկերությունում աշխատող բորտուղեկցորդները երեքշաբթի՝ 2012թ.-ի սեպտեմբերի 4-ին, նոր գործադուլ կանցկացնեն: Այդ մասին տեղեկացրել է նրանց շահերը ներկայացնող UFO արհմիությունը, գրում է РБК-ն:
Արհմիության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այս անգամ գործը չի սահմանափակվի Ֆրանկֆուրտ-Մայնում օդանավով: «Մենք ի վիճակի ենք գործադուլներ անցկացնել ողջ երկրում»,- հայտնել են UFO-ից: Նշվում է, որ այս անգամ գործադուլը կտևի ավելի քան ութ ժամ:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 31-ին Գերմանիայի խոշորագույն օդանավում տեղի է ունեցել Lufthansa-ի բորտուղեկցորդների կողմից անցկացրած պատմության մեջ առաջին գործադուլը: Բողոքի ակցիան տևել է տեղական ժամանակով 05:00-13:00-ը: Արդյունքում հետաձգվել է 190 չվերթ՝ Ֆրանկֆուրտից և հակառակ ուղղությամբ՝ հիմնականում ներգերմանական և եվրոպական ուղղություններով: Ակցիան անդրադարձել է 26 հազար ուղևորի վրա: Ընկերությունը մի քանի մլն եվրո վնաս է կրել:
Lufthansa-ի և UFO-ի միջև սակագնային վեճն արդեն երկու տարի շարունակվում է: Արհմիությունը պայքարում է անձնակազմի աշխատավարձերը 5 տոկոսով բարձրացնելու համար: Ավիաընկերության ղեկավարությունը պնդում է անձնակազմի ծախսերի տնտեսման անհրաժեշտությանը՝ բարձր մրցակցության պատճառով և առաջարկում է բարձրացնել աշխատավարձերն ընդամենը 3,5 տոկոսով: Եվրոպական ուղղություններում խոշորագույն գերմնական ավիափոխադրողը տառապում է զեղչերի դեմ գնային պայքարից, իսկ հետագա չվերթերում՝ մերձարևելյան մրցակիցներից: -0-