Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Ուկրաինան հրաժարվում է ԱՊՀ նախագահությունից 2014 թվականին. ԱԳՆ

19.03.2014, 18:11
Ուկրաինան որոշել է հրաժարվել ԱՊՀ նախագահությունից 2014 թվականին, չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։
Ուկրաինան հրաժարվում է ԱՊՀ նախագահությունից 2014 թվականին. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան որոշել է հրաժարվել ԱՊՀ նախագահությունից 2014 թվականին, չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։

«Ուկրաինական կողմը որոշել է 2014 թվականին չշարունակել նախագահությունը ԱՊՀ–ում»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` Ուկրաինան իրեն է վերապահում ԱՊՀ–ի գործունեությանը հետագայում մասնակցելու հարցի դիտարկումը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։ Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը` հայտարարելով Յանուկովիչի պաշտոնանկության անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են ընդունել իրենց տարածաշրջանների հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվեների անցկացման մասին։-0-