Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վրաստանի 40 ձեռնարկություններից միայն չորսն իր արտադրանքը կգրանցի ՌԴ-ում

26.03.2013, 11:17
Ռուսական սպառողական վերահսկողության իրականացրած առաջին ստուգումից հետո ՌԴ-ում սեփական արտադրանքը գրանցելու թույլտվություն ստացած վրացական 40 ձեռնարկություններից միայն երկու գինու գործարան և երկու հանքային ջրի արտադրող է փաստաթղթեր և արտադրանքի նմուշներ ներկայացրել, երեքշաբթի հայտնել է ռուսական գերատեսչության լրատվական ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  
Վրաստանի 40 ձեռնարկություններից միայն չորսն իր արտադրանքը կգրանցի ՌԴ-ում
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական սպառողական վերահսկողության իրականացրած առաջին ստուգումից հետո ՌԴ-ում սեփական արտադրանքը գրանցելու թույլտվություն ստացած վրացական 40 ձեռնարկություններից միայն երկու գինու գործարան և երկու հանքային ջրի արտադրող է փաստաթղթեր և արտադրանքի նմուշներ ներկայացրել, երեքշաբթի հայտնել է ռուսական գերատեսչության լրատվական ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։   

Ստուգումների առաջին փուլն անցկացվել է 25 փետրվարից մարտի 1–ը, դրա արդյունքում 36 ալկոհոլային ձեռնարկություններ և հանքային ջրի չորս արտադրող հնարավորություն են ստացել իրենց արտադրանքը գրանցել ՌԴ–ում վաճառելու համար։

«Պետական գրանցում ունեն երկու վրացական արտադրողների շշալցված գինեգործական արտադրանքի և հանքային ջրի վրացական երկու արտադրողի արտադրանքի նմուշներն ու փաստաթղթերը այն թվից, որոնք Ռոսպոտրեբնադզորի փորձագետների առաջին ստուգման արդյունքներով կարողացան փաստաթղթեր և արտադրանքի նմուշներ ներկայացնել պետական գրանցում ստանալու համար»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-