Եվրագոտում 2013թ.–ի ապրիլին արդյունաբերական արտադրության ծավալն ամսական կտրվածքով ավելացել է 0.4%–ով
12.06.2013,
16:50
Եվրոպական միասնական արժույթի գոտում արդյունաբերական արտադրության ծավալը 2013թ.–ի ապրիլին նախորդ ամսվա համեմատ ամսական կտրվածքով աճել է 0.4%–ով, գրում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միասնական արժույթի գոտում արդյունաբերական արտադրության ծավալը 2013թ.–ի ապրիլին նախորդ ամսվա համեմատ ամսական կտրվածքով աճել է 0.4%–ով, գրում է РБК–ն։
Նման տվյալներ է հրապարակել այսօր իր զեկույցում Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Վերլուծաբանները կանխատեսում էին այս ցուցանիշի` ամսական կտրվածքով 0.2–տոկոսանոց կրճատում։
Տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրության ծավալը եվրագոտում 2013 թվականի ապրիլին նվազել է 0.6 տոկոսով։
2013 թվականի մարտին եվրագոտու արդյունաբերական արտադրության ծավալն աճել է ամսական կտրվածքով 0.9 տոկոսով, ավելի վաղ ասվում էր 1–տոկոսանոց բարձրացման մասին։
Եվրամիության 27 անդամ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալը 2013 թվականի ապրիլին ամսական հաշվարկով ավելացել է 0.3 տոկոսով, տարեկան հաշվարկով նվազել է 0.8 տոկոսով։ Մարտին այդ ցուցանիշը բարձրացել է ամսական հաշվարկով 0.9 տոկոսով (ավելի վաղ նույնպես ասվում էր 0,9%–նոց ավելացման մասին)։ -0-