Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

18–ամյա հրազդանցիներն էլեկտրահարող սարքով հարձակվել են տղամարդու վրա

01.12.2017, 20:29
Երիտասարդները ձերբակալվել են։
18–ամյա հրազդանցիներն էլեկտրահարող սարքով հարձակվել են տղամարդու վրա

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  Հրազդանում  քաղաքացու նկատմամբ կատարված  ավազակային հարձակման հանգամանքները, երկու անձ ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով հարվածել է բնակչի պարանոցի և ուսագոտու հատվածին, իսկ մյուսը՝ էլեկտրահաղորդիչ սարքով էլեկտրահարել նրան՝ ցանկանալով հափշտակել նրա մոտ առկա գումարը: Սակայն, չկարողանալով վայր գցել տղամարդուն և հափշտակել վերջինիս մոտ գտնվող գումարը, դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ավազակություն), և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար փաստական տվյալներ ձեռք բերել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ.: Վերջիններս ձերբակալվել են:

Տղամարդը ճանաչվել է տուժող, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հայտնաբերվել են հանցագործության գործիքներ հանդիսացած փայտե մահակը և էլեկտրահաղորդիչ սարքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–