2013 թ.–ին Հայաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել. ՃՊԾ
23.01.2014,
16:39
2013 թ.–ին Հայաստանում գրանցվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 3994 մարդ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին Հայաստանում գրանցվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 3994 մարդ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։
«Զոհերի թվում կա 20 երեխա, ևս 345 երեխա ստացել է տարբեր վնասվածքներ։ Վրաերթի 154 դեպքում երեխաները մենակ են եղել փողոցի երթևեկելի մասում», – ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ՃՏՊ–ի 25–30 տոկոսի պատճառը արագության գերազանցումն է, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մասնակցությամբ ՃՏՊ–ները կազմում են 8–9 տոկոս։ 2013 թ.–ին ընդհանուր առմամբ բացահայտվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 2745 դեպք, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2012 թ.–ի ցուցանիշը։
Նրա խոսքերով` 2012 թ.–ին գրանցվել է 2602 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 311, վնասվածքներ ստացել 3739 մարդ։
ՃՊԾ պետը նշեց, որ ՃՏՊ–ների և զոհերի թվի տեսակետից ամենավատը 2008 թվականն էր, երբ գրանցվել էր 2202 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել էր 4107 մարդ, 3125–ը` ստացել վնասվածքներ։
«Այդ տարին իր բացասական ցուցանիշներով աննախադեպ էր ինչպես անկախ Հայաստանի, այնպես էլ Հայկական ԽՍՀ–ի համար։ Արդյունքում, 2009 թ.–ին կառավարությունն ընդունեց հնգամյա ռազմավարություն և գործողությունների ծրագիր` Ճանապարհային ոստիկանության առջև խնդիր դնելով 5 տարվա ընթացքում 10 տոկոսով կրճատել զոհերի թիվը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ դրված խնդիրը գերակատարված է, զոհերի թիվը հաջողվել է կրճատել ոչ թե 10, այլ 23 տոկոսով», – ընդգծեց Սարգսյանը։
Նա նաև հիշեցրեց, որ անցած 5 տարվա ընթացքում ներդրվել են հետևելու և գրանցման նոր մեխանիզմներ։
«Բացի այդ, Հայաստանի ավտոմոբիլային պարկը գրեթե կրկնապատկվել է, ընդ որում պարկը համալրել են արագընթաց արտասահմանման մեքենաները` դրանից բխող բոլոր հետևանքներով», – ավելացրեց նա։
Սարգսյանն ընդգծեց, որ ՃՈ–ի առջև խնդիր է դրված առաջիկա 5 տարում շարունակել կանխարգելիչ միջոցառումներն ու ևս 10 տոկոսով կրճատել զոհերի թիվը։ –0–