Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան–Վրաստան սահմանին

29.04.2025, 10:43
Հայաստան–Վրաստան սահմանին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան–Վրաստան սահմանին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։