Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը
08.04.2025,
11:05
Ադրբեջանում գրանցված 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։