Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ԱԳՆ. Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, մահացել է մեկ հայ, մի քանիսը վնասվածքներ ունեն

05.08.2020, 00:54
Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ
ԱԳՆ. Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, մահացել է մեկ հայ, մի քանիսը վնասվածքներ ունեն
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի», – նշել է նա:

ԶԼՄ–ների տվյալներով, այսօր հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստի մոտ` Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում։ Պայթյունի ալիքից ցնցվել են Բեյրութի բնակելի թաղամասերը։ Կան ավերածություններ։ Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, հարյուրից ավելի մարդ վնասվածքներ է ստացել։–0–