Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում տեղադրված ռումբի մասին

03.02.2020, 13:37
ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել  Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում տեղադրված ռումբի մասին
ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել  Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում տեղադրված ռումբի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ է ստացել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբի տեղադրման մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–