Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Դաժան սպանություն Աբովյանում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը (ՎԻԴԵՈ)

27.05.2020, 15:37
Դաժան սպանություն Աբովյանում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը. ՎԻԴԵՈ
Դաժան սպանություն Աբովյանում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: 

Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրավապահներն օպերատիվ հարցումներ անցկացրին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արագ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում հանցագործությունը հաջորդ օրը բացահայտվեց:

«Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից», –նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–