Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Դրիֆտ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում. Lexus-ի ու Chrysler–ի վարորդները բերման ենթարկվել ոստիկանություն

21.01.2020, 16:47
Դրիֆտի հերթական դեպքն է բացահայտվել Երևանում։
Դրիֆտ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում. Lexus-ի ու Chrysler–ի վարորդները բերման ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Դրիֆտի հերթական դեպքն է բացահայտվել Երևանում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23.50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել: Նրանք եկեղեցու բակից, մեքենաներով հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:–0–