Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Էրեբունի» ԲԿ–ում 47–ամյա դատապարտյալ է մահացել

04.11.2019, 11:00
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Էրեբունի» ԲԿ–ում 47–ամյա դատապարտյալ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Էրեբունի» ԲԿ–ում 47–ամյա դատապարտյալ է մահացել, հաղորդում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացելՆոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ 

«Վերջինիս անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը 02։25-ին արձանագրվել է Խ․ Բրոյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–