Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Գեղարքունիքում տղամարդը կացնահարել է իրեն հյուրընկալված հարևանին (ՎԻԴԵՈ)

21.04.2020, 20:57
Գեղարքունիքում տղամարդը կացնահարել է իրեն հյուրընկալված հարևանին. ՎԻԴԵՈ
Գեղարքունիքում տղամարդը կացնահարել է իրեն հյուրընկալված հարևանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 66-ամյա տղամարդուն սպանել են կացնով։

Տղամարդու դին հարևանի տանն էր, իսկ տանտերը չկար։

Ճամբարակի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 62-ամյա տանտերն էր կացնով հարվածներ հասցրել իրեն հյուրընկալված հարևանին։ Վերջինս տեղում մահացել էր։

Ճամբարակի ոստիկանները, համագործակցելով Սևանի գործընկերների հետ, դեպքից ժամեր անց կասկածվողին հայտնաբերեցին Լճաշեն գյուղում և բերման ենթարկեցին բաժին։

«Նրա խուզարկությամբ նռնակներ հայտնաբերվեցին։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք կացինն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–