Հրազդանի դպրոցներից մեկից 12 երեխա է հոսպիտալացվել աշակերտի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով. ԱՆ
27.01.2023,
12:49
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։–0–
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։–0–