Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

27.04.2020, 17:35
ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը
ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:  

Մասնավորապես հաղորդվում է, որ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: 

«Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված 50 մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի նմանվող դարչնագույն զանգվածով»,- նշում են գերատեսչությունից:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-