ՊՆ. երկու զինծառայող է մահացել ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
01:15 03.09.2023