Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Փրկարարներն Էրեբունիում փլատակների տակից դուրս բերեցին երկու տուժածի (ՎԻԴԵՈ)

05.02.2024, 14:25
Բնակիչները հայտնում են, որ հնարավոր է՝ փլատակների տակ ևս երկու մարդ կա․ ՎԻԴԵՈ
Փրկարարներն Էրեբունիում փլատակների տակից դուրս բերեցին երկու տուժածի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փրկարարները դուրս բերեցին երկու տուժածի Երևանի Էրեբունի վարչական շրջանաի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի փլատակներից տակից։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, տուժածները կին և տղամարդ են։ Բնակիչները հայտնում են, որ հնարավոր է՝ փլատակների տակ ևս երկու մարդ կա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հղում անելով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներին, պայթյունն իրականացրել է նշված փողոցի տներից մեկի բնակիչը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:-0-