Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած քաղաքացուն (ՎԻԴԵՈ)

15.04.2020, 11:30
Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած քաղաքացուն․ ՎԻԴԵՈ
Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած քաղաքացուն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Ապրիլի 14-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) դուրս են բերել կիրճից  և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:-0-