Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սարսափելի դեպք Ալավերդիում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

25.12.2019, 16:20
Այսօր ահասարսուռ դեպք է գրանցվել Ալավերդի քաղաքում
Սարսափելի դեպք Ալավերդիում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ահասարսուռ դեպք է գրանցվել Ալավերդի քաղաքում։ Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են ամուսինների ու նրանց երկու երեխաների դիերը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղուն անելով շենքի բնակիչներին, բնակարանում բնակվում էր Իսրայելյանների ընտանիքը` 49–ամյա հայրը, 44–ամյա մայրը, 17 տարեկան տղան և 15 տարեկան աղջիկը։ Մայրն աշխատում էր դպրոցում։

Նախնական տեղեկություններով, նրանց մահվան պատճառը շմոլ  գազի արտահոսքն է։ –0–