Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վորոնեժի մարզում հայկական համարանիշով միկրոավտոբուս է վթարվել, վարորդը մահացել է, կան տուժածներ

24.01.2019, 11:56
ՃՏՊ Վորոնեժի մարզում` հայկական համարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ. վարորդը մահացել է։
Վորոնեժի մարզում հայկական համարանիշով միկրոավտոբուս է վթարվել, վարորդը մահացել է, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստանի Վորոնեժի մարզում։

Ինչպես հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը, հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, տեղի է ունեցել ավտովթար՝ ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ։

«Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետևանքով զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները։–0–