Զինվորական ավանի արհեստանոցում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել
14.09.2021,
22:46
Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:-0-