ԱԱԾ–ն հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը
25.11.2015,
18:45
Ազգային անվտանգության ծառայությունը հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.Ազգային անվտանգության ծառայությունը հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը: 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:
Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝ 6 հատ <<ԱԿ-74>> տեսակի ինքնաձիգ, 4 հատ <<ԱԿՄ>> տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով, 1 հատ <<ՏՏ>> տեսակի ատրճանակ, 1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ: Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են), 1 հատ պայթեցման սարք, 1 հատ հակատանկային բեկորային ական <<ՄՈՒՎ 50>>, Մոտ 1200 գրամ <<տրոտիլ>> պայթուցիկ նյութ: Մոտ 50 գրամ <<պլաստիդ>> պայթուցիկ նյութ, 11 հատ <<Ֆ1>> նռնակներ, 46 հատ <<ՌԳ>> նռնակներ, 3 հատ <<ՌԳԴ-5>> նռնակներ, 2 հատ հակատանկային նռնականետ, 20 հատ ինքնաձիգի պահունակներ: Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք:
Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթի հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ -0-