Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ԱԳՆ-ն հրապարակել է վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի ՀՀ քաղաքացիների անունները

05.11.2015, 00:09
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի  հինգ  ՀՀ քաղաքացիների անունները:
ԱԳՆ-ն հրապարակել է վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի ՀՀ քաղաքացիների անունները
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի  հինգ  ՀՀ քաղաքացիների անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են` hրամանատար Գևորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը»,-ասված է հաղորդագրութունում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավիավթարը տեղի է ունեցել Ջուբա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։ Ան-12–ը կործանվել է թռիչքի ժամանակ թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Օդանավի բեկորները ցրված են Սպիտակ Նեղոսի ափերով։ Տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 40 մարդ:--0--