Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԳՆ–ն սգում է Անկարայի պայթյունի զոհերի համար. Տիգրան Բալայան

14.03.2016, 10:42
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցված պայթյունի կապակցությամբ:
ԱԳՆ–ն սգում է Անկարայի պայթյունի զոհերի համար. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցված պայթյունի կապակցությամբ: Այս մասին ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգում:

«Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ:

Թուրքիայի մայրաքաղաքում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 34–ի, 125 մարդ վիրավորվել է։ Պայթյունը որոտացել է կիրակի Կիզիլայ շրջանում գտնվող այգու մոտակայքում։

Ոստիկանության տվյալներով` մեքենան բախվել է  կանգառում կայանած ավտոբուսին, ինչից հետո պայթել է։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ այրվել են մոտակայքում գտնվող մի քանի մեքենաներ, վնասվել են մոտակա շենքերը։ –0–