Ենիգոմշյան. Զինված խմբի անդամները բժիշկներին պատանդ չեն վերցրել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռեր» խմբի անդամները Երևանի ՊՊԾ գնդի շենքի տարածքում պատանդ չեն վերցրել շտապօգնության բժիշկներին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Նման բան չկա: Տղաները պնդում են, որ նրանք բժիշկներին ՊՊԾ գնդի շենքում պատանդ չեն վերցրել և պնդում են, որ նրանք կարող են հանգիստ հեռանալ, երբ նրանց փոխարինի բժիշկների մեկ այլ հերթափոխ», - հայտարարեց նա:
Ենիգոմշյանի խոսքով, զավթած շենքի տարածք, որտեղ գտնվում է զինված խմբավորման վիրավոր անդամը, արդեն երրորդ օրն է, ինչ բժիշկներ չեն գալիս:
«Եթե իշխանությունները հետաքրքրված լինեին վիրավոր տղայի առողջական վիճակով, նրան երեք օր շարունակ առանց բժիշկների վերահսկողության չէին թողնի: Բժիշկներն այնտեղ պատանդ չեն, նրանք գտնվում են խմբի անդամների հետ հավասար, նորմալ պայմաններում», - ասաց Ենիգոմշյանը` ընդգծելով, որ պատանդների մասին խոսելն անթույլատրելի է:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ Երևանի ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել բժիշկների:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-