Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրավածները բոլոր պատանդներին ազատ են արձակել

23.07.2016, 15:34
Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորումը բոլոր պատանդներին ազատ է արձակել:
Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրավածները բոլոր պատանդներին ազատ են արձակել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրաված զինված խմբավորումը բոլոր պատանդներին ազատ է արձակել, հաղորդում է իրավական տեղեկատվության pastinfo.am գործակալությունը:

Մինչ շաբաթ առավոտ, խմբի անդամները ՊՊԾ գնդում պահում էին չորս ոստիկանների, այդ թվում՝ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Սակայն հուլիսի 23-ին ղարաբաղցի պատգամավոր, արցախյան պատերազմի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը պայմանավորություն է ձեռք բերել զինված խմբի անդամների հետ այն մասին, որ պատանդները բաց կթողնվեն։ Խմբի անդամները համաձայնել են սկզբից բաց թողնել երկու պատանդ ոստիկաններին, այնուհետև գեներալին և գնդապետին այն պայմանով, որ իրենց համար մամուլի կետ կկազմակերպվի։

Պարբերականի տվյալներով, Եղիազարյանը և Օսիպյանն արդեն ազատ են արձակվել:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–