Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանում զինված խմբի մոտ այլևս պատանդներ չկան

31.07.2016, 12:21
Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորման մոտ այլևս պատանդներ չկան:
Երևանում զինված խմբի մոտ այլևս պատանդներ չկան

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորման մոտ այլևս պատանդներ չկան. այնտեղ մնացած երկու բուժաշխատողները (բժիշկը և բուժքույրը) լքել են տարածքը:

Ինչպես հայտնել է 1am.am-ին խմբավորման առաջատարներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, նրանք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ:

«Երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- նշել է Ավետիսյանը:

Զինված խմբավորումը պատանդ էր վերցրել չորս բուժաշխատողից բաղկացած շտապօգնության բրիգադին հուլիսի 27-ին: Երկու նբուժաշխատող՝ բժիշկը և բուժակը, ավել վաղ էին լքել գնդի տարածքը:

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-