Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

Երևանը խստորեն դատապարտել է Նիսի հարձակումը

15.07.2016, 10:51
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը:
Երևանը խստորեն դատապարտել է Նիսի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին», - նշվում է Facebook սոցիալական ցանում ԱԳՆ էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հինգշաբթի գիշերը բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Նիսի ափամերձ տարածքում։ Ականատեսները հաղորդում են, որ վարորդը մի քանի փորձ է կատարել` ձգտելով վրաերթի ենթարկել որքան հնարավոր է շատ մարդկանց։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 84 մարդ: Բեռնատարի վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումն անվանել է ահաբեկչություն: –0––