Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Գեղարքունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել

14.03.2019, 11:41
Գեղարքունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել։
Գեղարքունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Սույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիք գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:–0–