Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է զոհվել ՃՏՊ–ի հետևանքով

21.12.2017, 15:46
Պայմանագրային զինծառայող է մահացել Գեղարքունիքում։
Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է զոհվել ՃՏՊ–ի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է զոհվել ՃՏՊ–ի հետևանքով։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, ՀՀ  ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը, ինչի  հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։-0-