ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Կարելիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Կարելիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ինչի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել։
Հունիսի 18–ին «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարի 47 երեխաներ, չորս մանկավարժների ուղեկցությամբ, երկու նավով դուրս են եկել Սյամոզերո և հայտնվել փոթորկի մեջ։ Վերջին տվյալներով` հայտնաբերվել է 13 դպրոցականի մարմին, ևս մեկ երեխա դեռ չի գտնվել։
«Հանրապետության նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին», – տեղեկացրել են ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից։
Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 238–րդ հոդվածի հատկանիշներով («Ապրանքի և արտադրանքի պահպանում, իրացում կամ տեղափոխում, աշխատանքների կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին»)։ Նախաքննության շրջանակում չորս մարդ է ձերբակալվել։
Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնեն խոստացել է զոհվածների ընտանիքներին վճարել միլիոնական ռուբլի մարզային բյուջեի միջոցներից։
Երկուշաբթի` հունիսի 20–ին, Մոսկվայում և Կարելիայում սգո օր է հայտարարված։ –0–