ՀՀ ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը
24.03.2016,
15:19
Ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում իբր տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում իբր տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հայկական ԶԼՄ–ները հայտնել են, որ Երևան–Մոսկվա ուղևորվող ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված։
«Տեղեկատվությունը ստուգվում է», - ասաց Մալխասյանը: -0-