Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում այսօր երկրաշարժ է գրանցվել

21.12.2017, 10:23
Այսօր գիշերը երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։
Հայաստանում այսօր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր գիշերը երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 01:40-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.330 և արևելյան երկայնության 44.890աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք), օջախի 5 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:–0–