Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանում դատապարտյալին առաքված պահարանում շուրջ 150 շիշ ալկոհոլային խմիչք է հայտնաբերվել

29.09.2016, 12:07
Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է։
Հայաստանում դատապարտյալին առաքված պահարանում շուրջ 150 շիշ ալկոհոլային խմիչք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հսկիչ-անցագրային կետում դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ առաքված պահարանի թաքստոցներից հայտնաբերել և առգրավել են 0,5 լիտր տարողությամբ 39 շիշ կոնյակ, 0,75լ. տարողությամբ 24 շիշ գինի, 0,5 լիտր տարողությամբ 53 շիշ «հոնի օղի» գրառմամբ և 6 շիշ «ծիրանի օղի» գրառմամբ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև 20 հատ 0,5լ. տարողությամբ և երկու հատ 0,33լ. տարողությամբ գարեջուր, հաղորդում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

«Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–