Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Սևանի մայրուղում կրակահերթեր են արձակվել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ, ոստիկանությունն արձագանքել է

30.05.2019, 11:48
Ոստիկանությունն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մասին տեղեկություններին։
Սևանի մայրուղում կրակահերթեր են արձակվել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ, ոստիկանությունն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մասին տեղեկություններին։

Ինչպես նշված է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին կրակահերթեր են արձակվել Սամվել Բաբայանի համակիրների, զինակից ընկերների ուղղությամբ։

«Արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։», – նշվում է ստացված հաղորդագրության մեջ։

Հայտարարության հեղինակները կոչ են անում Հայաստանի պատկան մարմիններին արձագանքել տվյալ միջադեպին ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ։

ՀՀ ոստիկանության արձագանքը

Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության Facebook–յան էջում, նախքան տարածված հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–