Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ոստիկանությունը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել. Էկոնոմիկայի նախարար

21.07.2016, 13:56
Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել նախօրեին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության գործողությունները:
Ոստիկանությունը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիակայի նախարար Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել նախօրեին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության գործողությունները և կոչ է արել ԶԼՄ-ներին հանդուրժողականություն քարոզել:

Չորեքշաբթի երեկոյան ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտակայքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջեցին լուծել զինված խմբի անդամների սննդի հարցը։ Մասնավորապես, նրանք ուզում են, որպեսզի զինված խմբի անդամներին սնունդ տանեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանությունը հաշված րոպեներում ցրեց ցուցարարներին Խորենացի փողոցից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։

«Որքանով ես տեսա, ոստիկանությունը մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել: Նրանք իրականացնում են իրենց սահմանադրական լիազորությունները», - ասաց Մինասյանը: Ընդ որում, նա հնարավոր համարեց, որ առանձին դեպքերում անհամաչափ ուժ է գործադրվել:

 «Կոչ եմ անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանդուրժողականություն քարոզել հասարակության շրջանում» Անհանդուրժողականությունը մեր հասարակությունում այն աստիճանի է հասել, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրները կարելի է նման ձևով լուծել: Սակայն դա այդպես չէ», - ասաց Մինասյանը:

Նա հայտարարեց, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումները սադրողները ոտնահարում են բոլորի իրավունքները: «Այս պահին, գործընթացը իրավական հարթության մեջ է: Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք», - առաջարկեց Մինասյանը:

Նա խնդրեց զուգահեռներ չանցկացնել նախօրեին կատարվածի և ազգային-ազատագրական շարման միջև, քանի որ նման համեմատականները վիրավորական են ազգային արժանապատվության համար:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։ 

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-