Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Վրաստանում 7 մարդ է ձերբակալվել Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի կասկածանքով

22.08.2016, 14:32
Վրաստանում ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նրանք, մասնավորապես, փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարի բաց հատվածը։
Վրաստանում 7 մարդ է ձերբակալվել Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանում ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նրանք, մասնավորապես, փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարի բաց հատվածը։

Ինչպես երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացուցիչը, ծառայության հակահետախուզական բաժնի աշխատակիցները մի քանի ամիս տևած օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում 2016 թ.-ի օգոստոսի 20-ին ձերբակալել են Վրաստանի հինգ քաղաքացու ահաբեկչություն կազմակերպելու նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Բացի այդ անձանցից, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության աշխատակիցը և Վրաստանի մի քաղաքացի, ով չի հայտնել նախատեսվող հանցագործության մասին», - նշել են ՊԱԾ-ից:

Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը>>

Ծառայության տվյալներով, քննությունը պարզել է, որ հանցագործները մտադրվում էին Սաղուրամո գյուղին հարակից տարածքում` Արագվի գետի մոտ, պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարի բաց հատվածը:

«Այդ նպատակով հանցավոր խմբի անդամները օգոստոսի 20-ին շարժվել են դեպի Ժինվալի-Շաթիլի ավտոճանապարհին կից անտառապատ հատվածը, որտեղ գտնվում էր նրանց թաքստոցը` լի զենքով և պայթուցիկներով», - նշել է ՊԱԾ-ի ներկայացուցիչը:

ՊԱԾ-ի տվյալներով, թաքստոցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նաև զինամթերքով երեք հրացաններ: Ձերբակալվածների մոտից առգրավվել է նաև քարտեզ։

ՊԱԾ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալվածներից մեկը, ծառայության տվյալներով, հաճախ է եղել Ուկրաինայում, սակայն, այս պահի դրությամբ դեռ չկա տեղեկատվություն, որ խմբավորումը ղեկավարվել է այդ երկրից։

Ռուսական գազը մատակարարվում է Հայաստան Վրաստանի տարածքով: Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որը ռուսական «Գազպրոմի» հարյուր տոկոսանոց «դուստր» ընկերությունն է: -0-