Ուղևորի մահվան պատճառով Երևան–Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում. ԶԼՄ
07.11.2013,
13:53
«Ռոսիա» ավիաընկերության А-319 ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթը, արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում` ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով, հաղորդում է fedpress.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսիա» ավիաընկերության А-319 ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթը, արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում` ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով, հաղորդում է fedpress.ru–ն։
Ինքնաթիռը նախօրեին երեկոյան Հայաստանի մայրաքաղաքից մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Ուղևորներից մեկի ինքնազգացողությունը անսպասելիորեն վատացել է, և օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։
Օդանավը դիմավորել են բժիշկները, սակայն տղամարդու կյանքը չի հաջողվել փրկել, տեղեկացնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով СКР տրանսպորտի հարավային քննչական վարչությանը։
Մահվան փաստի առթիվ ստուգում է անցկացվում։ Ըստ նախնական տվյալների, մահացած անձը լուրջ հիվանդություն ուներ և Սանկտ Պետերբուրգ էր մեկնում բուժման նպատակով։ Նրան ուղեկցում էր կինը։ –0–