Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով` ինքնասպանություն է գործել

03.09.2018, 10:41
Սեպտեմբերի 2-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ–ն։
Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով` ինքնասպանություն է գործել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ–ն։

«Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկում, դեռևս ամբողջովին չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է  ԱՀ ՊՆ հաղորդագրությունում։–0–