Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում

06.06.2018, 11:14
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հունիսի 6-ին տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:–0–