Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

Այսօր երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, որը զգացվել է նաև Ալավերդի քաղաքում

17.10.2016, 13:47
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Այսօր երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, որը զգացվել է նաև Ալավերդի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.120

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Ալավերդի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:–0–