Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Զինվոր է մահացել ադրբեջանական կողմի արձակած կրակի հետևանքով, Երևանը պատասխան է խոստանում

22.10.2013, 17:49
Հայաստանի տարածքում զինվորական մեքենաների շարասյան վրա ադրբեջանակաի կողմի բացած կրակի հետևանքով 19–ամյա մի զինծառայող է զոհվել, ևս երեք զինծառայող ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զինվոր է մահացել ադրբեջանական կողմի արձակած կրակի հետևանքով, Երևանը պատասխան է խոստանում
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում զինվորական մեքենաների շարասյան վրա ադրբեջանակաի կողմի բացած կրակի հետևանքով 19–ամյա մի զինծառայող է զոհվել, ևս երեք զինծառայող ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ուենցել երեքշաբթի ցերեկը ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում։

Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:

«Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ)», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա, և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր  խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշեցին մամուլի ծառայությունից։–0–